15:17  ,  10 ապրիլի, 2020

«Բարսելոնան» ֆուտբոլիստների փոխանակության գործարք կառաջարկի «Մանչեսթեր Սիթիին»

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուին:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան 25-ամյա Կանսելուի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» կառաջարկի պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուի ծառայությունները:

Ժոաու Կանսելուն 2015-2017 թվականներին հանդես է եկել իսպանական «Վալենսիայում» և ծանոթ է Իսպանիայի առաջնությանը: Պորտուգալացի պաշտպանը խաղացել է նաև «Բենֆիկայում», «Ինտերում» և «Յուվենտուսում»:

Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն մասնակցել է 8 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում