Forever Legendary. Mamba Forever.
— Team USA (@TeamUSA) April 4, 2020
Kobe Bryant. Olympic Champion. Hall of Famer. pic.twitter.com/qqh1Fe82aL
«Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ, ավիաաղետում զոհված Կոբի Բրայանտն ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Փառքի սրահում։
Բրայանտից բացի Փառքի սրահում են ընդգրկվել նաեւ Քեւին Գարնեթը, Թիմ Դանքանը, բասկետբոլիստուհի Տամիկա Քեթչինգսը, մարզիչներ Ռուդի Տոմյանովիչը, Քիմ Մալքին, Բարբարա Սթիվենսը եւ Էդի Սաթոնը։
Հիշեցնենք, որ 41-ամյա Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում