18:12  ,  3 ապրիլի, 2020

Անչելոտի․ Ֆուտբոլիստները կարող են կարանտինից հետո 15 օրում վերադարձնել մարզավիճակը

Լիվերպուլի «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահ է, որ ֆուտբոլիստները խնդիրներ չեն ունենա կարանտինից հետո նախկին մարզավիճակին վերադառնալու հարցում։

«Կարեւոր չէ, թե ինչքան կտեւի այս դադարը։ Ֆուտբոլիստները ֆիզիկապես կարող են վերականգնվել 15 օրում։ Այո, դա քիչ չէ, բայց նրանք առանց խնդիրների կվերադառնան խաղադաշտ 7-8 շաբաթ հանգստանալուց հետո։

Իհարկե, նրանք 100 տոկոսով պատրաստ չեն լինի, բայց կկարողանան բարձր մակարդակի խաղ ցուցադրել։ Բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են։ Մենք կմարզվենք, զուգահեռ խաղեր կանցկացնենք։

Հիմա կարեւորը խաղացողների, մարզիչների, լրագրողների, հանդիսականների առողջությունն է։ Առանց հանդիսականների հանդիպումներն իհարկե լավագույն տարբերակը չէ ֆուտբոլի համար, բայց անհրաժեշտության դեպքում, կարելի է խաղալ նաեւ այդ պայմաններում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Անգլիական Պրեմյեր լիգան մրցաշրջանի վերսկսման հարցը կքննարկի ապրիլի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում