14:34  ,  3 ապրիլի, 2020

Մեսիի անձնական ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Բրյուսելում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին պատկանող ինքնաթիռն ապրիլի 3-ի առավոտյան տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Բրյուսելի «Զավանտեմ» օդանավակայանում, հայտնում է The Mirror-ը:

Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում 32-ամյա ֆուտբոլիստի՝ ինքնաթիռում գտնվելու վերաբերյալ:

Լիոնել Մեսին Gulfstream V ինքնաթիռը ձեռք է բերել 2018 թվականին 13 միլիոն եվրոյով: Ինքնաթիռը Մեսին համարակալել է 10 համարով:

Inside Lionel Messi's £12million private jet that includes ...

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում