16:09  +04,  3 ապրիլի, 2020

«Շալկե-04»-ը վերսկսել է մարզումները. Գերմանիայում պատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը (ֆոտո)

Գերմանական «Շալկե-04»-ը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին: Այս մասին տեղեկանում ենք Bleacher Report-ի Թվիթերի պաշտոնական էջից:

«Շալկե-04»-ի ֆուտբոլիստները 2 կամ 3 հոգանոց խմբերով մարզումներ են անցկացրել: Նախատեսվում է առաջիկա օրերին մարզումներ անցկացնել արդեն ընդհանուր խմբով:

Բունդեսլիգան ներկայացնող մի քանի ակումբ ևս մտադրություն է հայտնել առաջիկա օրերին վերսկսել մարզումները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Գերմանիայում ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են մինչև ապրիլի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ