15:07  ,  3 ապրիլի, 2020

Նեյմարը շուրջ 800 հազար եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը խոշոր գումար է հատկացրել աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին, տեղեկացնում է Fotocalizando-ն:

Նեյմարը շուրջ 800 հազար եվրո է հատկացրել UNICEF-ի հիմնադրամին: Գումարի մի մասը կհատկացվի պանդեմիայի հետևանքով սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներին:

Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հիմնադրամներին նվիրատվություններ էին կատարել նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և մի շարք այլ ֆուտբոլիստներ ու ֆուտբոլային ակումբներ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում