18:12  ,  30 մարտի, 2020

Պրոմեսը խախտել է կարանտինը՝ ընկերների հետ ֆուտբոլ խաղալով Ամստերդամում

Հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը խախտել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինը, հաղորդում է voetbalprimeur.nl-ն։

Հոլանդացի ֆուտբոլիստը «Գրոնինգենի» հարձակվող Դայշոն Ռեդանի հետ Ամստերդամի խաղահրապարակներից մեկում ֆուտբոլ է խաղացել այլ մարդկանց հետ։

«Այաքսն» ու «Գրոնինգենն» արդեն արձագանքել են տեղի ունեցածին՝ դատապարտելով կատարվածը։ Ակումբները համապատասխան պատժամիջոցների կդիմեն ֆուտբոլիստների նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում