23:46  ,  28 մարտի, 2020

Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի պանդեմիան

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, որ հինգ շաբաթում կհաղթահարվի կորոնավիրուսի պանդեմիան։ Նա ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել է երկրպագուներին։

«Ողջույն բոլորին, ողջուն Իռլանդիա։ Հիմա մենք զգալի սահմանափակումներ ենք մտցրել, ինչը հաճելի է տեսնել։ Եթե չմտնեք խաղի մեջ, չեք հաղթի։ Հիմա մենք խաղի մեջ ենք եւ կանոններին հետեւելու դեպքում, կհաղթենք։

Դիմում եմ իռլանդացիներին․ մենք պետք է հարգենք օրենքները եւ մեր առաջնորդների հորդորները։ Պետք է տանից 2 կմ հեռու չլինենք, ոչ մի ուղեւորություն, անկարեւոր գործերի ավարտ։ Պետք է խրախուսենք մարզումները տնային պայմաններում, առողջ սնունդը։

Դիմում եմ բոլոր ազգերին։ Հետեւեք այս ամենին եւ պատրաստ եղեք հինգ շաբաթ կարանտինի։ Դրանից հետո մենք կլինենք ազատ։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Քոնոր Մաքգրեգորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English