13:02  ,  27 մարտի, 2020

TuttoSport. Լաուտարո Մարտինեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» վերջնական համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

TuttoSport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» 22-ամյա հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի ժամկետի և աշխատավարձի հարցում: Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաեւ 2019թ. ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Բարսելոնան» «Ինտերին» կվճարի արգենտինացի հարձակվողի պայմանագրով նախատեսված ամբողջ հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո:

Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում