13:34  ,  27 մարտի, 2020

«Այաքսի» ֆուտբոլիստը 2 տարի 9 ամիս անց դուրս է եկել կոմայից

2017 թվականի հուլիսին գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում գիտակցությունը կորցրած Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Աբդելակա Նուրին դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը:

«Նուրին վաղուց չէր եղել տանը, սակայն հիմա իրեն ավելի լավ է զգում, քան հիվանդանոցում: Նա կարողանում է ժպտալ, փռշտալ, ինքնուրույն սնվել, սակայն շարունակում է մեծ կախվածություն ունենալ մեզանից»,- Ria Novosti-ի հաղորդմամբ՝ ասել է Նուրիի եղբայրը:

Հիշեցնենք, որ Աբդելակա Նուրին ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ավելի վաղ նշվում էր որ նա, հավանաբար, երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում