10:15  ,  27 մարտի, 2020

Ազարի նոր սանրվածքը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը փոխել է սանրվածքը՝ մասնակցելով յուրահատուկ չելենջի:

29-ամյա ֆուտբոլիստը սափրել է գլուխը, իսկ նրա նոր սանրվածքի լուսանկարն Ինստագրամի իր էջում տեղադրել է Ազարի վարսավիրը՝ Ահմեդ Ալսանավին:

Ալսանավին կոչ է արել բոլորին մասնակցել Haircut At Home (սանրվածք տանը) չելենջին և լուսանկարները տեղադրել համացանցում:

View this post on Instagram

A post shared by A STAR (@astarbarbers) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում