23:47  ,  24 մարտի, 2020

Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի, հանդիսականների մուտքն արգելված չէ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Երկրորդ տուրի հանդիպումները կմեկնարկեն մարտի 27-ին, հաղորդում է Sport-Express-ը։

«Ֆեդերացիան որոշել է շարունակել առաջնությունը։ Հանդիսականների մուտքն արգելված չէ։ Մեր ղեկավարությունը մշատական կապի մեջ է Առողջապահության նախարարության հետ։ Իրավիճակը դեռ այդքան կրիտիկական չէ, որպեսզի դադարեցնենք։

Պաշտոնական տվյալով, Բելառուսում վարակվել է 81 մարդ, 22-ն արդեն բուժվել են»,- ասել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը։

Հիշեցնենք, որ Եվրոպայում մյուս բոլոր առաջնությունները դադարեցված են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում