Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ֆուտբոլային ակումբները քայլեր են ձեռնարկում թիմերի ֆուտբոլիստներին կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով:
Անգլիական ակումբներն արտասահմանցի ֆուտբոլիստներին արգելել են լքել Անգլիան և հորդորել են ինքնամեկուսանալ տներում:
Ավելի վաղ Իտալիայում և Ֆրանսիայում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստներին թույլատրվել էր վերադառնալ հայրենի երկրներ և ինքնամեկուսանալ:
Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով Անգլիայում ֆուտբոլային առաջնությունները մինչև ապրիլի 30-ը դադարեցված են:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում