15:17  ,  24 մարտի, 2020

«Բավարիան» կփորձի ձեռք բերել Տեր Շտեգենին

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ:

«Բավարիան» ցանկանում է օգտվել նրանից, որ «Բարսելոնան» նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ գերմանացի դարպասապահի հետ: 

Այս ամիս կատալոնական ակումբը 27-ամյա խաղացողին առաջարկել է նոր պայմանագիր մինչեւ 2024թ․ հունիս, տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ։ Տեր Շտեգենը համաձայն չէ վարձատրության չափի հետ, քանի որ նախկինում «Բարսելոնայից» ստացել է ավելի շահավետ առաջարկներ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Պայմանագրով նրա տրանսֆերային գինը սահմանված է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում