12:49  ,  24 մարտի, 2020

Ճապոնիան համաձայնել է հետաձգել Օլիմպիական խաղերը

Ճապոնիայի իշխանությունները և 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ կքննարկեն Տոկիո-2020-ը 1 տարով հետաձգելու հնարավորությունը:

NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ճապոնիան աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով համաձայնել է հետաձգել Օլիմպիական խաղերի անցկացումը:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտարարել էր, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում