00:27  ,  24 մարտի, 2020

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը վարակվել է կորոնավիրուսով

Ստամբուլի «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին 66-ամյա թուրք մասնագետը հայտնել է Թվիթերում։

«Այսօր թեստ եմ հանձնել, ախտորոշվել է կորոնավիրուս։ Հիմա ես հիվանդանոցում եմ, բժիշկների վստահելի ձեռքերում։ Մի անհանգստացեք»,- գրել է Թերիմը։

Թուրքիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում