23:08  ,  21 մարտի, 2020

Հալկն ամուսնացել է նախկին կնոջ զարմուհու հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբի հարձակվող Հալկն ամուսնացել է նախկին կնոջ զարմուհու հետ։

Այդ մասին զույգը հայտնել է սոցիալական ցանցերի միջոցով՝ հրապարակելով ամուսնական մատանիներով լուսանկար։

Հալկն անցած ամռանն էր բաժանվել կնոջից, որի հետ ամուսնացած էր 12 տարի։ Նրանք ունեն երեք երեխա։ Ապահարզանից երեք ամիս անց Հալկը հայտնել էր նոր ընկերուհու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում