09:12  ,  19 մարտի, 2020

#SportLifeVlog․ Տոկիո-2020-ի ուղեգիրը՝ կռվախնձոր, Չալյան - Ջուլֆալակյան դիմակայություն

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVlog-ի հերթական թողարկումը: Հայկական ըմբշամարտում կրքերը չեն հանդարտվում։ Հունահռոմեական ըմբաշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ի մասնակցի հարցի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը օր-օրի մեծ թափ է հավաքում:

#SportLifeVlog-ի այս թողարկմանը Լուսինե Շահբազյանն անդրադարձել է միայն այս թեմային։

2020 թվականի փետրվարի 18-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական խորհուրդը որոշեց, որ 77 կգ քաշային կարգում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կպատրաստվի Կարապետ Չալյանը:

Նույն քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար պայքարող ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ապօրինի համարեցին մարզչական խորհրդի որոշումը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում