12:46  ,  18 մարտի, 2020

Քեւին Դյուրանտը վարակվել է կորոնավիրուսով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի խաղացող Քեւին Դյուրանտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է  The Athletic-ը։ Թեստը դրական է եղել, սակայն որեւէ լուրջ ախտանիշ 31-ամյա մարզիկը չունի։

«Եղեք զգոն, պահպանեք կարանտինի կանոնները։ Բոլորս անցնում ենք այս փորձությունով»,- ասել է Դյուրանտը։

«Բրուքլին Նեթսում» նախքան այս դրական էր եղել չորս խաղացողի թեստ։

Դյուրանտը այս մրցաշրջանը բաց է թողնում վնասվածքի պատճառով։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում