19:11  ,  16 մարտի, 2020

NBA-ի առաջնության վերսկսումն ակնկալվում է միայն հունիսին, առանց հանդիսականների

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի որոշ ակումբների սեփականատերեր կարծում են, որ կանոնավոր առաջնությունը պետք է շարունակել հունիսին առանց երկրպագուների, հաղորդում է ESPN-ը։

ԱՄՆ-ի կառավարության հանձնարարականում նշվում է, որ զանգվածային միջոցառումների անցկացումը պետք է հետաձգել երկու ամսով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում