«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը մարտի 14-ին անցկացրել է ժողով-հանդիպում ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։
Հանդիպման ընթացքում խոսվել է COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Որոշվել է մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցնել բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։
Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։
Ժողովի ընթացքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ակումբի աշխատակիցներին ներկայացրել է նաև այն կանխարգելիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում