02:44  ,  13 մարտի, 2020

Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով. «Արսենալի» ֆուտբոլիստները տեղափոխվել են կարանտին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտետայի ընտանիքի անդամները, «Արսենալի» ֆուտբոլիստներն ու մարզիչները տեղափոխվել են կարանտին, որտեղ կստուգվի կորոնավիրուսի առկայությունը նրանց մոտ:

«Միկելը հիասթափված է, սակայն մարտական է տրամադրված: Մշտական կապի մեջ ենք բժիշկների հետ և ցանկանում ենք հնարավորինս շուտ վերսկսել մարզումները»,- հայտարարել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը:

Ավելի վաղ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել էր, որ իր թիմի 3 ֆուտբոլիստ մեկուսացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով: Մեկուսացվել է նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին: Իտալական «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանիի և «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինիի կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան էին տվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում