19:53  ,  11 մարտի, 2020

Հայաստանի գավաթ. «Նոան» ուժեղ էր «Ուրարտուից»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Ուրարտուն» մրցեց «Նոայի» հետ: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հանդիպման 30-րդ րոպեին «Նոայի» միակ գոլը խփեց ռուսաստանցի կենտրոնական պաշտպան Ալան Տատաևը:

Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթել էր «Գանձասար-Կապանին»:

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 22-ին:

Հայաստանի գավաթ, 1/2 եզրափակիչ

«Ուրարտու» - «Նոա»՝ 0:1

Ալան Տատաև, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում