16:26  ,  11 մարտի, 2020

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց «Գանձասար-Կապանին»։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց 24-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին։

Կիսաեզրափակիչի երկրորդ զույգում կմրցեն «Նոան» ու «Ուրարտուն»։ 

Հայաստանի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 1։0

Լուիս Օգանա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում