00:00  ,  9 մարտի, 2020

Ռոնալդուն անցկացնում է 1000-րդ հանդիպումը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցկացնում է 1000-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ կարիերայում։

35-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության 26-րդ տուրում մասնակցում է Միլանի «Ինտերի» դեմ տնային խաղին։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը չի բացվել։

Պորտուգալիայի հավաքականում Ռոնալդուն մասնակցել է 164 հանդիպման, խփել 99 գոլ։

Ակումբային կարիերայում Ռոնալդուն հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում» (31 խաղ, 5 գոլ), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (292 խաղ, 118 գոլ), Մադրիդի «Ռեալում» (438 խաղ, 450 գոլ) եւ «Յուվենտուսում» (75 խաղ, 53 գոլ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում