09:09  ,  6 մարտի, 2020

#Corner. Մխիթարյանը հայր դարձավ, #Challenge կանանց հավաքականում + սուպերմրցույթ Հռոմից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 66-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին Ազգերի լիգայի խմբային փուլում՝ Վրաստան, Մակեդոնիա, Էստոնիա։

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ցուցադրել արդյունավետ խաղ «Ռոմայում»։

Այս շաբաթ հայկական ֆուտբոլի առաջատարը հայր դարձավ։ Առաջնեկին անվանակոչել են Մխիթարյանի հոր պատվին՝ Համլետ։

Սուպերմրցույթ․ խաղարկում ենք «Ռոմայի» խաղաշապիկ Մխիթարյանի ազգանունով։ Մանրամասները նոր թողարկման ընթացքում։

Հետաքրքիր #CornerChallenge ենք անցկացրել կանանց Հայաստանի հավաքականում Նենսի Ավեսյանի եւ Մարալ Արթինի մասնակցությամբ։

Սկսվել է Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների գարնանային փուլը։

#Corner պատրաստել է ռեպորտաժներ «Արարատ-Արմենիա» - «Արարատ» եւ «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպումներից՝ առանձնացնելով ամենահետաքրքիրը։

Ալեսանդրո Դել Պիերոն այցելել է Երեւան, Տիգրան Բարսեղյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր, Բրիասկո-Բալեկյանն աչքի է ընկել Արգենտինայում, Իվան Յագանը՝ Ֆինլանդիայում։

«Ալաշկերտի» նախկին մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորել է ղազախական «Ատիրաուն» եւ զրուցել #Corner-ի հետ։

Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին, ընթանում են բանակցություններ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ։

Վերջում էլ զվարճալի դրվագներ նկարահանումներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով