22:39  ,  4 մարտի, 2020

Տիագո Սիլվան հանուն «Բարսելոնայի» պատրաստ է հրաժարվել բարձր աշխատավարձից

Փարիզի ՊՍԺ-ի ավագ, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 35-ամյա պաշտպանը ցանկանում է կարիերայի վերջին տարիներն անցկացնել «Բարսելոնայում» և խաղալ Լիոնել Մեսիի կողքին: Հանուն «Բարսելոնա» տեղափոխության Տիագո Սիլվան պատրաստ է մերժել եվրոպական և ամերիկյան թիմերի բարձր աշխատավարձով առաջարկները:

Տիագո Սիլվայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ բրազիլացի պաշտպանը նոր ակումբ է տեղափոխվելու անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակում:

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում