18:25  ,  4 մարտի, 2020

Հայկ Իշխանյանը և Էդգար Մանուչարյանը վերադարձել են «Ալաշկերտ»

«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստներ Հայկ Իշխանյանը և Էդգար Մանուչարյանը կրկին պայմանագիր են կնքել երևանյան թիմի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Իշխանյանը այս ձմեռ էր «Ալաշկերտից» տեղափոխվել ղազախական «Ժետիսու», սակայն վերադարձել է հարազատ ակումբ:

33-ամյա հարձակվող Մանուչարյանը «Ալաշկերտից» նախորդ տարվա ամռանը հեռանալուց հետո հանդես էր գալիս «Փյունիկում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում