19:21  ,  2 մարտի, 2020

Բարձրագույն խումբ. «Ուրարտուն» 2:0 հաշվով հաղթեց «Լոռիին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» ընդունեց Վանաձորի «Լոռիին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Եվգենի Կոբզարը, իսկ 44-րդ րոպեին Իգոր Պադերինը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը:

Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Լոռին» 28 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ուրարտուն» 23 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Ուրարտու» - «Լոռի»՝ 2:0

Եվգենի Կոբզար, 12, Իգոր Պադերին, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում