Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» ընդունեց Վանաձորի «Լոռիին» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Եվգենի Կոբզարը, իսկ 44-րդ րոպեին Իգոր Պադերինը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը:
Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում «Լոռին» 28 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ուրարտուն» 23 միավորով 8-րդն է:
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Ուրարտու» - «Լոռի»՝ 2:0
Եվգենի Կոբզար, 12, Իգոր Պադերին, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում