19:06  ,  1 մարտի, 2020

Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպել է «Ուրարտուի» երկրպագուների հետ

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպել է երեւանյան ակումբի երկրպագուների հետ։ Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով։ Երկրպագուներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թիմի գլխավոր մարզիչին։ Գրիգորյանն իր խոսքում մեծ կարևորություն է տվել երկրպագուներին ու նշել, որ նրանց աջակցությունը լրացուցիչ ուժ է հաղորդում թիմին։

Գլխավոր մարզիչը նաև ասել է, որ երկրպագուների հետ հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն, որովհետև ֆուտբոլն առաջին հերթին հենց երկրպագուների համար է։

Հանդիպման վերջում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ ակումբի մարզիչների և երկրպագուների միջև։ Խաղն ավարտվել է մարզիչների հաղթանակով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով