Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել փետրվարի 29-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման ընթացքում գրանցված միջադեպի վերաբերյալ․
«Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն»:
«Փյունիկը» «Գանձասար-Կապանին» հաղթել էր 2։0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում