ՀՖՖ-ն կդիմի ոստիկանություն մրցավարի հասցեին «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչների սպառնալիքների հարցով

23:09   29 փետրվարի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել փետրվարի 29-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման ընթացքում գրանցված միջադեպի վերաբերյալ․

«Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն»:

«Փյունիկը» «Գանձասար-Կապանին» հաղթել էր 2։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։