09:09  ,  28 փետրվարի, 2020

#Corner. Մխիթարյանի բենեֆիսը, բացառիկ ռեպորտաժ Հռոմից + սուպերմրցույթի անոնս

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 65-րդ թողարկումը, որը նվիրված է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ռոմա» - «Լեչե» հանդիպմանը (4:0)։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, նաեւ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

#Corner-ը պատրաստել է բացառիկ ռեպորտաժ Հռոմից։ Մխիթարյանի բենեֆիսը «Ստադիո Օլիմպիկոյում», հայ ֆուտբոլիստի ազգանունը վանկարկող երկրպագուներ, հռոմեական ֆուտբոլային կրքեր, տպավորիչ քաղաքային տուր:

#Corner-ը բացառիկ նվեր է ստացել Մխիթարյանից՝ «Ռոմայի» խաղաշապիկ ինքնագրով եւ բարեմաղթանքներով։ Հռոմեական ակումբի տնային խաղաշապիկը Հայաստանի հավաքականի ավագի ազգանունով կստանա մեր հաջորդ թողարկման ժամանակ անցկացվելիք սուպերմրցույթի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով