11:41  ,  27 փետրվարի, 2020

Ալեսանդրո Դել Պիերո․ Բարի լույս, Երեւան

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն կարճատեւ այցով եղել է Երեւանում։

Այդ մասին նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Բարի լույս, Երեւան»։

2015-ին կարիերան ավարտած լեգենդար ֆուտբոլիստը Հայաստանում է եղել դեպի Մոսկվա տարանցիկ չվերթի նպատակով։ Նա Ռուսաստանի վիզա է ստացել Երեւանում ՌԴ դեսպանությունից, քանի որ Իտալիայի հյուսիսային շրջաններում կորոնավիրուսի տարածման հետեւանքով չի կարողացել հերթագրվել Միլանում կամ Ջենոայում գործող ՌԴ հյուպատոսություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում