20:12  ,  21 փետրվարի, 2020

ՊՍԺ-ն 2 տարբերակ է քննարկում Տուխելին փոխարինելու համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից, տեղեկացնում է Sky Italia-ն:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խզել գերմանացի մասնագետի պայմանագիրը:

ՊՍԺ-ն Տուխելին փոխարինելու նպատակով առաջիկայում բանակցություններ կսկսի Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և թուրինյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի թեկնածությունները:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն առաջին տեղում է՝ 62 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English