«Սելտայի» նորեկ, ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դարպասը գրավելու շնորհիվ կրկնել է «Սելտայի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսանդր Մոստովոյի հաջողությունը։
2003 թվականից հետո Սմոլովը «Ռեալին» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում գոլ խփած առաջին ռուս խաղացողն է Իսպանիայի առաջնության շրջանակում։
Հիշեցնենք, որ «Սելտան» կարողացել է 2։2 հաշվով ոչ ոքի խաղալ «Ռեալի» հետ, որը 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է «Բարսելոնայից»։ «Սելտան» 18-րդ տեղում է՝ 20 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում