Սմոլովը 2003-ից հետո առաջին ռուսաստանցին է, որը «Ռեալին» գոլ է խփում Մադրիդում

10:48   17 փետրվարի, 2020

«Սելտայի» նորեկ, ռուսաստանցի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դարպասը գրավելու շնորհիվ կրկնել է «Սելտայի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսանդր Մոստովոյի հաջողությունը։

2003 թվականից հետո Սմոլովը «Ռեալին» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում գոլ խփած առաջին ռուս խաղացողն է Իսպանիայի առաջնության շրջանակում։

Հիշեցնենք, որ «Սելտան» կարողացել է 2։2 հաշվով ոչ ոքի խաղալ «Ռեալի» հետ, որը 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է «Բարսելոնայից»։ «Սելտան» 18-րդ տեղում է՝ 20 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։