18:21  +04,  14 փետրվարի, 2020

ԵԱ. Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 5:0 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող Անատոլի Բուրույանին: Հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին: 

Ջաբուրյանը երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։ Միհրան Ջաբուրյանի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Աթլին:

79 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը 4։8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին:

Առաջին մրցափուլում հայ ըմբիշը պասիվ էր գոտեմարտում, հիմնականում պաշտպանվում էր՝ առանց հնարքների: Երկրորդ մրցափուլում 0:5 պարտվելուց հետո Ավագյանը ակտիվացավ եւ վերջին վայրկյաններին 2 միավորանոց գլորում արեց: Երկրորդ գլորմանը գնալիս, ադրբեջանցի ըմբիշը բռնեց Ավագյանի ոտքը, թույլ չտալով մրցակցին երկրորդ գլորումն անել: Արամ Ավագյանի մարտավկան, հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ եւս երկու միավոր ավելացրեցին հայ ըմբիշի հաշվին:

Գոտեմարտի ավարտին հայ ըմբիշին հաջողվեց մրցակցին աշխատանքային գոտուց դուրս հրել, բայց ինքը հայտնվեց մրցակցի տակ: Արման Ավագյանը Կուրղինյանին խնդրեց բողոքարկել վերջին հնարքը եւս, սակայն բողոքարկումը չբավարարվեց մրցավարների կողմից:

Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:5 հաշվով հաղթել էր մոլդովացի Գեորգի Պասկալովին:

Ազատ ոճի Հայաստանի հավաքանից առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած 5 ըմբիշներից պայքարի մեջ մնաց միայն Ջաբուրյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ