Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբայի առաջնության երկրորդ հատվածին պատրաստվող Երեւանի «Նոան» ստուգողական հանդիպում է անցկացրել Առաջին լիգան ներկայացնող ԲԿՄԱ-ի հետ եւ առավելության է հասել 4։3 հաշվով։
Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին։ 16-րդ տուրում «Նոան» փետրվարի 29-ին կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»։
Բարձրագույն խմբի 15 խաղից հետո «Նոան» 24 միավորով 6-րդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում