Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է գերմանական ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սարգիս Ադամյանի հետ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև գերմանացի պաշտպան Բենջամին Հյուբներն ու ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները: Հայաստանի հավաքականի հարձակվողը հաղթող է ճանաչվել՝ ստանալով ընդհանուր ձայների 74 տոկոսը:
Հունվարին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև հոկտեմբերին:
Glückwunsch, Sargis!
— TSG Hoffenheim (@tsghoffenheim) February 1, 2020
Die Nummer ist Euer Spieler des Monats Januar! Sargis bekommt anscheinend nicht genug von #Hoffi... #TSG #Adamyan #SpielerDesMonats
https://t.co/ypKrAL4Lf1 pic.twitter.com/UhHigyIqTh
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:06 , 20 նոյեմբերի
14:11 , 20 նոյեմբերի
13:49 , 20 նոյեմբերի 
13:04 , 20 նոյեմբերի
12:28 , 20 նոյեմբերի
11:55 , 20 նոյեմբերի
11:02 , 20 նոյեմբերի
10:29 , 20 նոյեմբերի
09:06 , 20 նոյեմբերի
00:37 , 20 նոյեմբերի