Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունը «Նապոլիից» Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։
««Նապոլին» 100 տոկոսով պայքարում էր ցանկացած դրվագում և դրա համար էլ հաղթանակ տարավ: Մենք արժանի պարտություն կրեցինք:
Կարծում եմ՝ այս պարտությունն արժեքավոր դաս կլինի «Յուվենտուսի» համար, և առաջիկա խաղերին կմոտենանք մեր խաղում առկա սխալներն ուղղած»,- Բոնուչիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
«Յուվենտուսը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Նապոլին» 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում