Բոնուչի. «Նապոլիից» կրած պարտությունն արժեքավոր դաս կլինի մեզ համար

18:30   27 հունվարի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունը «Նապոլիից» Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։

««Նապոլին» 100 տոկոսով պայքարում էր ցանկացած դրվագում և դրա համար էլ հաղթանակ տարավ: Մենք արժանի պարտություն կրեցինք:

Կարծում եմ՝ այս պարտությունն արժեքավոր դաս կլինի «Յուվենտուսի» համար, և առաջիկա խաղերին կմոտենանք մեր խաղում առկա սխալներն ուղղած»,- Բոնուչիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

«Յուվենտուսը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Նապոլին» 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։