Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլում», տեղեկացնում է Calciomercato-ն:
27-ամյա կիսապաշտպանի ձեռքբերմամբ հետաքրքրված է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Իսկոյի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում