Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց «Վուլվերհեմփթոնի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը: 51-րդ րոպեին Ադամա Տրաորեի եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով «Վուլվերհեմփթոնի» պատասխան գոլը խփեց մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը: 84-րդ րոպեին «Լիվերպուլի» հաղթական գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:
«Լիվերպուլը» 67 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Վուլվերհեմփթոնն» ունի 34 միավոր և 7-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1:2
Ռաուլ Խիմենես, 51 - Ջորդան Հենդերսոն, 8, Ռոբերտո Ֆիրմինո, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում