Գերմանիայի հավաքականի եւ «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կընդունի «Լիվերպուլի» առաջարկը, թեեւ նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան», հաղորդում է Bild-ը։
23-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է խաղալ գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ։ Բանակցությունները կսկսվեն ամռանը։ Վերների տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում