Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 29-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կամուսնանա Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհի Մարիա Յումաշեւայի հետ։ Հարսանիքը տեղի կունենա հաջորդ տարի Կարիբյան ծովի կղզիներից մեկում, հաղորդում է obozrevatel.com-ը։ Այս օրերին զույգը միասին է անցկացնում հանգիստը։
2013-2015 թվականներին Ֆյոդոր Սմոլովը սիրային հարաբերություններ ուներ հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։
Սմոլովը 2018-ին է «Կրասնոդարից» տեղափոխվել «Լոկոմոտիվ»։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում