11:55  ,  31 դեկտեմբերի, 2019

Ռոման Բերեզովսկին հեռացել է «Սոչիից»

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռացել է «Սոչիից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա ռուսական թիմում դարպասապահների մարզիչն էր, դեկտեմբերին եղավ նաեւ գլխավոր մարզիչի պաշտոնակատար։ «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Վլադիմիր Ֆեդոտովի նշանակումից հետո Բերեզովսկին որոշել է դադարեցնել համագործակցությունը ակումբի հետ։

«Անմոռանալի ժամանակ էր։ Ամենալավ հիշողությունները կմնան մարդկանցից եւ քաղաքից։ Եթե լինի հնարավորություն, անպայման կգամ Սոչի։ Մեծ ցանկություն է, որ մարդիկ ստադիոնում ավելի շատ լինեն, իսկ «Սոչիի» արդյունքներն ավելի դրական»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սպասվում է, որ Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի Հայաստանի Բարձրագույն խմբում։ 45-ամյա մասնագետը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ առաջարկներ ունի Հայաստանի եւ մեծ է հավանականությունը, որ կընդունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով