20:37  ,  29 դեկտեմբերի, 2019

Հայաստանի դրոշով և հայերեն. «Բավարիան» շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» հայերեն շնորհակալություն է հայտնել ակումբի բոլոր հայ երկրպագուներին՝ 2019 թվականին ակումբին աջակցելու համար:

«Շնորհակալություն 2019 թվականին մեր կողքին լինելու համար»,- ասված է «Բավարիայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հրապարակման մեկնաբանություններում «Բավարիայի» մամուլի ծառայությունը նաև հարցրել է՝ արդյո՞ք ակումբը քերականական սխալ թույլ չի տվել՝ հայերեն շնորհակալություն հայտնելիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով