22:00  ,  27 դեկտեմբերի, 2019

Պաշտոնական. Իբրահիմովիչը վերադարձավ «Միլան»

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզական կարիերան կշարունակի իտալական «Միլանում», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Իբրահիմովիչը, որը դեկտեմբերի 31-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Միլանում» կես տարվա մրցելույթների համար Իբրահիմովիչը կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ: Եթե իտալական ակումբը երկարաձգի շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը, Իբրահիմովիչը կստանա ևս 6 միլիոն եվրո:

Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English